ՀՈԳԵՎՈՐ ԵՐԳԵՐ
Հայ եկեղեցական երգերի, տաղերի, մեղեդիների, շարականների ձայնագրություններ, տեքստեր և նոտաներ
Wednesday, May 22, 2013
Այսօր Աստուածութիւնն զուարճանայ
Այսօր Աստուածութիւնն զուարճանայ նոր հաստատելով զերկիր,
պարըք սուրբք փառաբանեն զուարթնոց,
եւ մեք ձայնիւ օրհնութեամբ զարդարեսցուք սուրբ զտօնս:
Երգվում է Ձեռնադրության ժամանակ:
Ուր ես մայր իմ. Կարինե Ավետիսյան
Ո՞ւր ես, մայր իմ. քաղցր եւ անուշ. Սէր ծնողիդ զիս այրէ.
Լցան աչք իմ դառն արտասւօք, Ոչ ոք ունիմ, որ սրբէ.
Ազդ արարէք մօրն իմոյ, Որ գայ կարօտն իւր առնէ.
Գուցէ երբեք յետոյ եկեալ Եւ զիս մեռեալ գտանէ.
Ո'վ Մարիամ Մագդաղինէ Եւ ազգակից Սողոմէ.
Վա'յ ինձ, Յիսուս Միածին Որդի Արեգակն կորուսի.
Ո՞ւր ես, առաջ լոյս իմ Որդեակ Հոգւոյս հոգի իմ Զաւակ.
Վայ իմ որդեակ, անոյշ գառնուկ Առանց քեզի մնացի որբուկ.
Ո'վ Մարիամ, եւ դուք, կանա'յք, Ինձ հետ լացէք, ողբացէք:
Կատարում է Կարինե Ավետիսյանը:
Երգվում է Ավագ Ուրբաթ (Ավագ Հինգշաբթի երեկոյան) օրը` Խավարման կարգի ժամանակ:
(Սուրբ Զատկին նախորդող շաբաթվա բոլոր օրերն ունեն ԱՎԱԳ նախադրությունը)
Ի կոյս վիմէն
Ի կոյս վիմէն յարեաւ այսօր և զգերեալսն ի գերողէն ազատեաց:
Սուրբ Հարության Մեղեդի է. երգվում է Սուրբ Պատարագի ժամանակ:
Կատարում է Կարինե Ավետիսյանը:
Tuesday, May 7, 2013
Sunday, April 14, 2013
Զորավոր աղոթք
Զորավոր աղոթք
Սուրբ Եփրեմ Ասորու Զորավոր աղոթք:
Սուրբ Եփրեմ Ասորին Տիեզերական Եկեղեցու Տասներկու Սուրբ Վարդապետներից մեկն է:
Sunday, April 7, 2013
Աստուածածին երկնային
Աստուածածին երկնային դուռն Աստուածային ձայնիւն ավետարանէր հրեշտակն. ուրախ լեր, բերկրեալդ, Տէր ընդ քեզ:
Ի քերովբէս բազմեալ ընդ Հօր անապականաբար բնակիլ հաճեցաւ ի քում յորովայնի. ուրախ լեր, բերկրեալդ, Տէր ընդ քեզ:
Որ բոցեղէն սրովբէիւք շրջափակեալ պահիւր, այսօր ի մեջ մարդկան ի գիրկս հողեղինի յայտնեալ. ուրախ լեր, բերկրեալդ, Տէր ընդ քեզ:
ԳՁ ձայնեղանակի Մեծացուսցե շարական է, երգվում է Առավոտյան ժամերգության ժամանակ:
Sunday, March 31, 2013
Այսօր յարեաւ
Այսօր յարեաւ ի մեռելոց փեսայն անմահ եւ երկնաւոր. քեզ աւետիք խնդութեան հարսն ի յերկրէ եկեղեցի. օրհնեա ի ձայն ցնծութեան զԱստուած քո Սիօն:
Այսօր անճառ լոյսն ի լուսոյ լուսաւորեաց զմանկունս քո. լուսաւորեա Երուսաղէմ. քանզի յարեաւ լոյս քո Քրիստոս. օրհնեա ի ձայն ցնծութեան զԱստուած քո Սիօն:
Այսօր խաւարն անգիտութեան հալածեցաւ երրեակ լուսովն. եւ քեզ ծագեաց լոյս գիտութեան յարուցեալն ի մեռելոց. Քրիստոս օրհնեա ի ձայն ցնծու:
Այսօր զատիկ մեր զենմամբ Քրիստոսի արասցուք տօն ցնծութեամբ նորոգեալքս ի հնութենէ մեղաց ասելով. Քրիստոս յարեաւ ի մեռելոց:
Այսօր հրեշտակն լուսափայլ ի յերկնից իջեալ զարհուրեցոյց զպահապանսն. եւ սուրբ կանանցն քարոզէր ասելով. Քրիստոս:
Սուրբ Հարության տոնի Օրհնության շարականն է:
Subscribe to:
Posts (Atom)